«Սբեր»-ը 34 մլրդ ռուբլի կուղղի «ռուսական Amazon-ի» ստեղծմանը

29.01.2021 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սբեր» #«Մ․Վիդեո-Էլդորադո» #goods.ru
«Սբեր»-ը, «Մ․Վիդեո-Էլդորադո» խումբը եւ goods.ru առցանց առեւտրի հարթակի հիմնադիր եւ համասեփականատեր Ալեքսանդր Տինկովանը ստորագրել են մտադրությունների մասին համաձայնագիր՝ goods.ru մարկետփլեյսի համատեղ զարգացման շուրջ։

«Սբեր»-ի մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ 2021թ.-ի առաջին կեսին կողմերը նախատեսում են ստորագրել պարտավորեցնող պայմանագիր՝ ներդրումային համապարփակ ստուգման ավարտից, գործարքի մասնակիցների կորպորատիվ կառավարման մարմիններից եւ ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայությունից բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո։



Գործարքի նպատակների համար goods.ru մարկետփլեյսը գնահատվում է մոտ 10 մլրդ ռուբլի: Պայմանագրի համաձայն՝ goods.ru-ի զարգացման համար «Սբեր»-ը ներդնում է շուրջ 30 մլրդ ռուբլի, ինչպես նաեւ 4 մլրդ ռուբլով գնում է «Մ․Վիդեո-Էլդորադո»-ին պատկանող մասնաբաժինների մի մասը: Գործարքի արդյունքում «Սբեր»-ը goods.ru-ում կստանա 85% մասնաբաժին, 10%-ը կպահպանի «Մ․Վիդեո-Էլդորադո»-ն, 5%-ը՝ «Մ․Վիդեո»-ի հիմնադիր Ալեքսանդր Տինկովանը: Նախատեսվում է, որ բոլոր կողմերը ներկայացված կլինեն մարկետփլեյսի տնօրենների խորհրդում:

«Մեր եռամյա ռազմավարության շրջանակում մենք մեծ ուշադրություն ենք դարձրել էլեկտրոնային առեւտրի ծառայությունների զարգացմանը եւ այս ոլորտում մեր առջեւ հավակնոտ նպատակներ ենք դրել: Գործընկերությունը «Մ․Վիդեո-Էլդորադո» խմբի եւ Ալեքսանդր Տինկովանի հետ կարեւոր քայլ է մեր ծրագրերին հասնելու համար: Մեր իրավասությունները, «Մ․Վիդեո-Էլդորադո» խմբի հիմնադրի եւ բաժնետերերի կուտակած անգնահատելի փորձը թույլ կտան մեզ ստեղծել գրավիչ ծառայություն, որը կհամապատասխանի մեր հաճախորդների ժամանակակից կարիքներին»,- ասել է Սբերբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Լեւ Խասիսը։
Դիտում՝ 4797
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW