Տարին թեժ է լինելու «Սբեր»-ի համար
22.01.2021 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://csn-tv.ru/

«Օրենքին համապատասխան՝ թվային ֆինանսական ակտիվները կարող են թողարկվել միայն գրանցված հարթակում: Տեխնոլոգիապես բանկը պատրաստ է աշխատել նման գործիքի հետ, մենք այն փորձարկեցինք մեզ մոտ եւ տեսանք, որ այս լուծումն աշխատում է: Ըստ օրենքի՝ գրանցման գործընթացը տեւում է 45 օր, եւ այս ընթացքում հարթակը կամ կգրանցվի, կամ մեզ որոշակի դիտողություններ կներկայացվեն: Մեծ հավանականություն կա, որ նախագիծը կմեկնարկի գարնանը»,- ասել է բանկի Վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոպովը:
Ավելի վաղ «Սբեր»-ի ղեկավար Գերման Գրեֆը հայտնել էր, որ 2021 թվականին բանկը կարող է սեփական թվային արժույթի՝ «սբերկոին»-ի թողարկման հետ կապված փորձարկումներ սկսել։
Իսկ տարեվերջին «Սբեր»-ը նախատեսում է գործարկել այլընտրանք պլաստիկ քարտերին՝ միասնական էլեկտրոնային դրամապանակի տեսքով, որին կցված կլինեն բոլոր հաշիվները, այդ թվում՝ բոնուսային եւ վարկային։
«Մեզ համար սա մեծ ֆունդամենտալ նախագիծ է, այն մաս-մաս է առաջ գնում, քանի որ տեխնոլոգիապես բարդ է։ Լիարժեք դրամապանակ մենք կունենանք տարեվերջին։ Յուրաքանչյուր եռամսյակ կավելացնենք որոշ գործառույթներ»,- իր հերթին ասել է բանկի Վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարեւը։
Միաժամանակ նա նշել է, որ այս գործիքի անվտանգության աստիճանը կլինի ամենաբարձր մակարդակի վրա:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: