Սբերբանկ խումբն իր նոր ապրանքանշանում հրաժարվել է «բանկ» բառից. այսուհետ էկոհամակարգը կաշխատի «Սբեր» անվանման ներքո։Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, անցյալ շաբաթ գործակալության թղթակիցը նկատել էր, որ գլխամասային գրասենյակի պատի վրայից հանվել է բանկի ցուցանակը։ Ինչպես հայտնել է ֆինանսական կառույցի աղբյուրը, նոր ապրանքանշանը պաշտոնապես կներկայացվի սեպտեմբերի 24-ին։Նոր ապրանքանշանը, որի հետ ծանոթացել է գործակալությունը, իրենից ներկայացնում է կապույտ, դեղին եւ կանաչ գույներից կազմված անավարտ շրջանակ, որի ներսում V-աձեւ կանաչ գույնի նշան է, իսկ կողքին՝ «Սբեր» գրառում։Նոր ապրանքանշանի հայտն արդեն գրանցվել է «Ռոսպատենտում»։Ինչպես ավելի վաղ նշել էր Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, իր կողմից ղեկավարվող կառույցը գնալով ավելի շատ վերածվում է տեխնոլոգիական ընկերության, քանի որ արդեն մի քանի տարի կառուցում է էկոհամակարգ, որը ծառայություններ է մատուցում տարբեր ոլորտներում, ներառյալ՝ բժշկությունը, հեռահաղորդակցությունը, կրթությունը, էլեկտրոնային առեւտուրը։ Tweet Դիտում՝ 5017