«Սբեր»-ը արհեստական բանականության ինստիտուտ կհիմնի

03.12.2020 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սբեր» #արհեստական բանականություն #ինստիտուտ
2021թ. հունվարին «Սբեր»-ը նախատեսում է Մոսկվայում հիմնել Ռուսաստանի պատմության մեջ առաջին ինստիտուտը, որտեղ կուսումնասիրվի արհեստական բանականությունը:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի կենտրոնը, ինստիտուտի հիմնական առաքելությունն է ապահովել միջառարկայական մոտեցում հետազոտությունների նկատմամբ՝ ընդհանուր արհեստական բանականություն ստեղծելու համար:


Առաջին փուլում ինստիտուտը կլինի ակադեմիական, այսինքն`կենտրոնացած կլինի հիմնարար հետազոտությունների սիմբիոզի եւ դրանց ուղղվածությանը մարդկության գործունեության կիրառական ոլորտներին:

Անվանի գիտնական, արհեստական բանականության ոլորտի աշխարհի ամենահայտնի մասնագետներից Յուրգեն Շմիդհուբերը համաձայնել է դառնալ ինստիտուտի գիտական ղեկավար:

Ինստիտուտը նախատեսում է ներգրավել արհեստական բանականության ոլորտի առաջատար մասնագետների ինչպես Ռուսաստանից, այնպես էլ այլ երկրներից։
Դիտում՝ 6156

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW