«Սբեր»-ը կզբաղվի հիվանդների ախտորոշմամբ
02.12.2020 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ lenta.ru

Ինչպես հայտնում է Rusbase-ը, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտություն չի լինի գրանցվել կամ ներմուծել անձնական տվյալները: Բավական է ազատ ոճով նկարագրել հիվանդության ախտանիշերը կայքի հատուկ դաշտում:
Անհրաժեշտ է նշել առնվազն երեք ախտանիշ: Որքան շատ ախտանիշ նշի հիվանդը, այդքան ճշգրիտ կլինի ծառայության ենթադրությունը: Տվյալների վերլուծությունից հետո համակարգը կտրամադրի մի քանի հնարավոր ախտորոշում եւ կառաջարկի հերթագրվել բժիշկի մոտ:
Նեյրոցանցին ախտորոշում կատարելու գործին սովորեցնելու համար հարթակի մասնագետները ներբեռնել են ավելի քան 4 մլն ախտորոշում եւ դրանց ախտանիշները:
Ներկայումս ծառայության հիշողության մեջ ավելի քան 265 հիվանդության հավանական պատճառներ կան, ինչը ներառում է հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ առաջնային դիմելու ընթացքում հիվանդների ախտորոշումների 95%-ը: Նեյրոցանցի եզրահանգման ճշգրտությունը տատանվում է 75%-ից մինչեւ 91%-ի սահմաններում՝ կախված ախտանիշերի պատճառներից:
Հետագայում «Սբեր»-ի մասնագետները նախատեսում են սովորեցնել նեյրոցանցին որոշել COViD-19-ով վարակվելու հավանականությունը, այդ թվում՝ ոչ հաճախ հանդիպող ախտանիշերով: Կորոնավիրուսային վարակը կասկածելու դեպքում համակարգը կզգուշացնի հիվանդության հավանականության մասին եւ կառաջարկի հանձնել թեստ կամ կանչել շտապօգնություն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: