ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել նոր առաջարկով դրամական փոխանցումների ոլորտում

27.01.2021 | 22:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #IntelExpress
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ծավալով` իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների լայն հնարավորություններ:

Բանկում սպասարկվում են արագ դրամական փոխանցումների 6 համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, ConversеTransfer, Telcell:

«Իր հաճախորդներին մշտապես առաջարկելով սպասարկման նոր եւ հարմարավետ պայմաններ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է IntelExpress համակարգի միջոցով արտարժութային  փոխանցումների ՀՀ դրամով վճարման ծառայությունը: Տվյալ ծառայությունը թույլ է տալիս արտերկրից իրականացնել արտարժույթով փոխանցումներ IntelExpress համակարգով՝ փոխանցված գումարը ՀՀ դրամով ստանալու հնարավորությամբ: Այդ նպատակով ուղարկողը փոխանցումն իրականացնելիս պարզապես նշում է գումարի տրամադրման եղանակը՝ ՀՀ դրամով:

Վրաստանից IntelExpress դրամական փոխանցումների համակարգով առկա է նաեւ Վրաստանի ազգային արժույթով եւ ՀՀ դրամով դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն՝ դրանով իսկ ստացողին ընձեռելով փոխանցման գումարը ՀՀ դրամով ստանալու հնարավորություն:   

Վերոնշյալ հնարավորությունների շնորհիվ՝ փոխանցումը կատարելիս փոխանցողը տեղեկացվում է ՀՀ դրամով վճարման ենթակա գումարի մասին, որը հաշվարկվում է  համակարգի՝ փոխանցման պահին գործող ներքին փոխարժեքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է  1-ից մինչեւ 3% (կախված ուղարկող երկրից):

IntelExpress արագ դրամական փոխանցումների համակարգը հաճախորդին հնարավորություն է ընձեռում արագ եւ հուսալի տարբերակով 10 րոպեի ընթացքում գումար փոխանցել իր հարազատներին, բարեկամներին, ընկերներին՝ աշխարհի ավելի քան 44 երկրներ:

Իր հաճախորդների հարմարավետությունն առավելագույնս ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարելավել իր հեռահար ծառայությունները եւ հաճախորդներին հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ ստանալ հետեւյալ ծառայություններից որեւէ մեկի միջոցով՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության․

•    լրացնելով կարճ օնլայն հայտ բանկի կայքում
•    զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով
•    պատվիրելով հետադարձ զանգ բանկի կայքում
•    Վիդեո Բանկ ծառայության միջոցով
•    Telcell վճարային տերմինալների միջոցով
•    ուղարկելով դիմում Mobile/Internetbanking հավելվածներով:

Պարբերաբար դրամական փոխանցումներ ստացող հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել VTB-Transfer հատուկ քարտից, որը հաճախորդին նաեւ տալիս է հնարավորություն՝ քարտին փոխանցումը մուտքագրվելու պահին փոխանցված գումարները արտոնյալ փոխարժեքով փոխարկելու, փոխանցված գումարը բանկի բանկոմատներից ՀՀ դրամով անվճար ստանալու, փոխանցված գումարը բանկի մասնաճյուղերում արտարժույթով կանխիկ անվճար ստանալու, ինչպես նաեւ՝ մինչեւ 1 մլն դրամ վարկային գիծ ստանալու հնարավորություն:

Բանկի դրամական փոխանցումների համակարգերի մասին մանրամասն  տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի կայքից, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 5404
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW