Վահան Քերոբյանն ու Անդրեա Վիկտորինը խոսել են աջակցության ծրագրերի մասին

27.01.2021 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Անդրեա Վիկտորին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը այսօր տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ընթացիկ եւ համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր։

Նախարարությունից հայտնել են, որ անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) Առեւտուր եւ առեւտրին առնչվող հարցերի մասի իրականացման ընթացքին, առեւտրատնտեսական համագործակցության շրջանակում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծրագրերին, «GSP+» արտոնյալ առեւտրայի ռեժիմին, առեւտրի եւ ներդրումների ոլորտների զարգացումներին, զբոսաշրջության եւ ՓՄՁ ոլորտներում տրամադրվող ընթացիկ աջակցության ծրագրերին եւ «Ամբեր Կապիտալ» ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին առնչվող հարցերին։

Վահան Քերոբյանն ու Անդրեա Վիկտորինը քննարկել են նաեւ կորոնավիրուսային համավարակի տարածման բացասական հետեւանքները մեղմելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից տրամադրված աջակցության ծրագրերը, ինչպես նաեւ՝ ԵՄ կողմից նախատեսված «Կովիդ-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը։

Կարեւորվել են նաեւ ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանում առեւտրատնտեսական ոլորտում իրականացվող ոլորտային բարեփոխումները եւ առաջիկայում նախատեսվող գործընթացները, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի ներքո աջակցության առաջնային ուղղությունների ձեւավորման գործընթացը։
Դիտում՝ 3040
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW