Աշխատանքային այցով Իրանում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ իր հիմնական նպատակն է ակտիվացնել տնտեսական հարաբերությունները ոչ միայն փոխադարձ առեւտրի տեսքով, այլ միմյանց հետ համագործակցելով՝ երրորդ երկրներին ապրանք վաճառելու միջոցով։Նախարարն այս մասին նշել է Իրանում ՀՀ դեսպանության եւ Իրան-Հայաստան առեւտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովի ժամանակ: 22.01.2021 | 18:09 Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկնել է Իրան «Ես ասել եմ, որ ցանկացած հարց, որն իմ ոլորտում է, պատրաստ եմ ամենաարագ ձեւով լուծել, որովհետեւ հավատում եմ, որ փոքր խոչընդոտներ վերացնելով՝ մենք մեծ արդյունքների կարող ենք հասնել»,- ասել է Վահան Քերոբյանը։Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի եւ Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ՀՀ էկոնոմիկայի եւ Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարների միջեւ հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Սպահանի նահանգապետ Աբաս Ռեզայիի հետ հանդիպման ժամանակ էլ քննարկել է երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, արդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:Պատվիրակության հանդիպումներն Իրանում կշարունակվեն մինչեւ հունվարի 26-ը: Tweet Դիտում՝ 1683