ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ Վահան Քերոբյանը նպատակ ունի Իրանում քննարկել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Հանդիպումներ են նախատեսվում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, հայ գործարարների եւ արտահանողների հետ, ինչպես նաեւ այցելություններ մի շարք ձեռնարկություններ, ընկերություններ եւ կազմակերպություններ։Վահան Քերոբյանը հանդիպումներ կունենա նաեւ Իրանի Առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարարի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի, էներգետիկայի նախարարի, գիտատեխնոլոգիական հարցերով փոխնախագահի, Կենտրոնական բանկի նախագահի, Առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի նախագահի, ինչպես նաեւ Սպահանի նահանգապետի հետ։ Tweet Դիտում՝ 2922