Փորձագետները պատմել են 2021-ի ֆավորիտ արժույթների մասին
25.01.2021 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ pixabay.com

«ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ փորձագետը նաեւ նշել է, որ արժե ուշադրություն դարձնել նաեւ չինական յուանին, որը կարող է շարունակել թանկանալ դոլարի եւ եվրոյի նկատմամբ:
Նրա կարծիքով, 2021թ.-ին ներդրողները պետք է խուսափեն զարգացող երկրների թույլ արժույթներից, ինչպիսին է, օրինակ, թուրքական լիրան: Միաժամանակ, պետք չէ մոռանալ կայուն շվեյցարական ֆրանկի մասին, սակայն այն դժվար թե հնարավոր լինի շահավետ գնել կամ վաճառել փոխարժեքի մեծ տարբերությունների պատճառով, ինչը նվազեցնում է վերջինիս ներդրումային գրավչությունը:
«Օտկրիտիե բրոկեր» ռուսաստանյան ընկերության ներդրումային մասնագետ Կոնստանտին Բուշուեւն իր հերթին ասել է, որ ընթացիկ տարում կարելի է ուշադրություն դարձնել «հումքային» արժույթներին՝ ավստրալիական եւ կանադական դոլարին, ինչպես նաեւ զարգացող երկրների արժույթներին՝ բրազիլական ռեալին եւ մեքսիկական պեսոյին:
«Այս երկրների արժույթների դրական փոփոխությունը կարող է լրացուցիչ բոնուս տալ բաժնետոմսերի եւ պարտատոմսերի հիմնական եկամուտներին: ԱՄՆ դոլարը եւ բրիտանական ֆունտ ստերլինգը դժվար թե լինեն ներդրողների ֆավորիտների շարքում»,- ասել է նա:
Փորձագետը միաժամանակ հիշեցրել է, որ արժույթներն ինքնին չեն համարվում եկամտաբեր գործիքներ, քանի որ դիվիդենտ կամ տոկոսային եկամուտ չեն բերում եւ կարող են տատանվել երկարաժամկետ կայուն միջակայքերում:
«Այլ երկրների արժույթներով եկամտաբեր ֆինանսական գործիքներ՝ բաժնետոմսեր եւ պարտատոմսեր գնելը կարող է ավելի մեծ եկամտաբերություն ունենալ»,- եզրափակել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: