Կուդրին. Ամերիկյան դոլարը դեռ 30-ից 50 տարի կմնա աշխարհի պահուստային արժույթ

15.01.2021 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալեքսեյ Կուդրին #դոլար #կանխատեսում
Ամերիկյան դոլարը դեռ երկար ժամանակ կմնա որպես աշխարհի պահուստային արժույթ`30-ից 50 տարի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Գայդարյան համաժողովի շրջանակում ասել է Ռուսաստանի հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը:

«Ամերիկյան արժույթը որպես համաշխարհային պահուստային արժույթ դեռ երկար ժամանակ կգերակայի, եւ առնվազն 30-40 ու նույնիսկ 50 տարի այն կշարունակի մնալ որպես հիմնական արժույթ: Իսկ չինական արժույթը դեռ չի կարողանա կատարել այդ դերը»,- ասել է նա:

Կուդրինը պարզաբանել է, որ Պեկինը դեռեւս չի ապահովում կապիտալի տեղաշարժի ազատություն դեպի իր երկիր, ինչպես նաեւ ակտիվների գների որոշման ազատություն երկրի ներսում: Նրա խոսքով՝ աշխարհում «այնքան էլ չեն վստահում» չինական վիճակագրությանը:  «Այսինքն՝ Չինաստանի տնտեսությունը մեզ համար մի փոքր անորոշ հասկացություն է, ինչ-որ տեղ «սեւ արկղ է», անկախ առաջատար ընկերություններից, որոնք ցուցակված են համաշխարհային ֆոնդային բորսաներում»,- ասել է Հաշվիչ պալատի ղեկավարը:

Ըստ նրա ՝ միայն այն ժամանակ, երբ Չինաստանը կդառնա ավելի թափանցիկ ամբողջ աշխարհի համար, հնարավոր կլինի կանխատեսել վերջինիս ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա: «Չինաստանն այս գործընթացը կհաղթահարի 30 տարվա ընթացքում»,- կանխատեսել է Կուդրինը:
Դիտում՝ 5959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW