ԵՄ-ն մտադիր է ուժեղացնել եվրոյի միջազգային դերը

20.01.2021 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրամիություն #եվրո
Եվրամիությունը (ԵՄ) կուժեղացնի եվրոյի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի դերը դոլարի նկատմամբ, ներառյալ՝ եվրոյով ակտիվների ստեղծում, հատուկ եվրաբոնդերի թողարկում, թվային եվրոյի ստեղծում եւ գործընկեր երկրների կողմից եվրոյի ավելի լայն օգտագործման խթանում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրահանձնաժողովի կողմից հրապարակած ԵՄ տնտեսության եւ ֆինանսական համակարգի թափանցիկությունը, ամրությանը եւ կայունությունը բարձրացնելուն ուղղված ռազմավարության մեջ։  

«Եվրամիությունը պետք է ուժեղացնի եվրոյի միջազգային դերը՝ խթանելով գործընկեր երկրներին ընդլայնել դրա օգտագործումը, աջակցելով եվրոյով ակտիվների եւ գործիքների ստեղծմանը եւ ամրապնդելով եվրոյի կարգավիճակը՝  որպես աշխարհի պահուստային արժույթ»,- ասված է փաստաթղթում:



Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, ներկայացնելով եվրոյի միջազգային դերի բարձրացման մասին Եվրահանձնաժողովի նախաձեռնությունը, հայտնել է, որ 2026թ․ սկզբին Եվրամիությունը մտադիր է եվրոյով արտահայտված շուրջ 1 տրլն ծավալով պարտքային նոր պարտավորություններ տեղաբաշխել։

Իր խոսքով՝ այդ եվրաբոնդերի թողարկման հաշվին Եվրահանձնաժողովը,  մասնավորապես, մտադիր է €750 մլրդ-ի չափով ֆինանսավորել ԵՄ տնտեսական վերականգնման ծրագիրը համավարակից հետո:
Դիտում՝ 4165

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW