WEF-ը հոռետեսորեն է տրամադրված գլոբալ տնտեսության հեռանկարների նկատմամբ

21.01.2021 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#WEF #COVID-19 #տնտեսություն
Կորոնավիրուսի համավարակի հետեւանքները կարող են սպառնալ համաշխարհային տնտեսության զարգացմանը առաջիկա 3-5 տարում, զգուշացնում են Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) փորձագետները:

Բացի այդ, համավարակի արդյունքում կարող է ուժեղանալ սոցիալական անհավասարությունը, եւ մոտակա 5-10 տարում թուլանալ աշխարհաքաղաքական կայունությունը, նշված է համաշխարհային ռիսկերի վերաբերյալ WEF-ի զեկույցում (The Global Risks Report 2021

Մասնավորապես, փորձագետների կողմից հարցված բիզնեսի եւ սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներն ակնկալում են, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում համավարակը կհանգեցնի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սպեկուլյատիվ փուչիկները, գների փոփոխությունները, պարտքային ճգնաժամը եւ ՏՏ ենթակառուցվածքի փլուզումը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական խմբագրությունը:



Չնայած այն հանգամանքին, որ արդեն մեկնարկել են COVID-19-ի դեմ պատվաստումները, այնուամենայնիվ համավարակը դեռ երկար ժամանակ իր ազդեցությունն է ունենալու հասարակական կյանքի եւ տնտեսության վրա, նշվում է ուսումնասիրության մեջ: Օրինակ, այս իրավիճակում փոխվում են հաճախորդների հետ ընկերությունների փոխգործակցության ձեւերը, մատակարարման շղթաները, բիզնես մոդելները:

Միաժամանակ, արագացված թվային զարգացումը կարող է հանգեցնել կիբերհարձակումների քանակի աճի, իսկ տանից կանոնավոր աշխատանքը՝ առողջության հետ կապված խնդիրների:

«2020թ.-ին աշխարհը գիտակցեց, թե ինչ աղետալի հետեւանքների կարող է հանգեցնել այնպիսի երկարաժամկետ ռիսկերի անտեսումը, ինչպիսին համավարակն է»,- նշում են  WEF-ի փորձագետները: Նրանք հիշեցրել են, որ դեռեւս 2006 թվականից իրենց տարեկան զեկույցում զգուշացնում էին հնարավոր համավարակների հետ կապված ռիսկերի մասին:

Կլիմայի փոփոխությունը եւ շրջակա միջավայրի հետ կապված այլ մարտահրավերներ եւս ներառվել են WEF-ի փորձագետների կողմից համաշխարհային մասշտաբով ամենամեծ սպառնալիք ներկայացնող խնդիրների շարքում:
Դիտում՝ 5119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW