Երկու տասնյակ պետությունների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հարավային Կորեայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդներ կմասնակցեն «Դավոսի օրակարգ» բարձր մակարդակի առցանց միջոցառմանը, որը Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) նախատեսում է կազմակերպել ս․թ․ հունվարի 25-29-ը:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, «Վստահության վերականգնման համար առանցքային տարի» բանավեճի հիմնական թեմայի շրջանակում կանցկացվի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված «նոր գլոբալ իրավիճակի» քննարկում։Սպասվում է, որ ընդհանուր առմամբ առաջիկա միջոցառմանը կմասնակցի ավելի քան 1,5 հազ․ մարդ 70 երկրից: Բացի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներից, միջոցառմանը կմասնակցեն միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ներառյալ՝ ՄԱԿ-ը եւ դրա կառուցվածքային ստորաբաժանումները, ինչպես նաեւ համաշխարհային բիզնեսի առաջնորդներ:«COVID-19 համավարակի համատեքստում ամբողջ աշխարհում առաջնահերթությունների վերաբեռնավորման անհրաժեշտություն կա, եւ համակարգերի բարեփոխման հրատապությունը դառնում է անչափ կարեւոր: Վստահության վերականգնումը եւ միջազգային համագործակցության ընդլայնումը ծայրաստիճան կարեւոր են նորարար եւ համարձակ լուծումներին օժանդակելու համար՝ համավարակն ավարտելու եւ ամուր վերականգնմանն աջակցելու նպատակով»,- ասել է WEF-ի նախագահ եւ հիմնադիր Կլաուս Շվաբը:Շվաբն առաջիկա առցանց քննարկումը անվանել է «եզակի»՝ համոզմունք հայտնելով, որ այն հնարավորություն կտա քաղաքական եւ բիզնեսի աշխարհի ղեկավարներին արտահայտել իրենց տեսլականը «մեր ժամանակի կարեւորագույն խնդիրների մասին, ինչպիսիք են աշխատատեղերի ստեղծումը եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը»: 08.12.2020 | 09:33 2021թ. Համաշխարհային տնտեսական ֆորումը կկայանա Սինգապուրում Banks.am-ը հիշեցնում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF), որն ավանդաբար կազմակերպվում է շվեյցարական Դավոսում, այս տարի առաջին անգամ կանցկացվի Սինգապուրում, մայիսի 13-ից 16-ը։Դրանից բացի, 2021թ. ապրիլի 6-7-ը WEF-ը Տոկիոյում կանցկացնի «գլոբալ տեխնոլոգիական կառավարման» թեմայով գագաթնաժողով: Tweet Դիտում՝ 3997