1000+ հիմնադրամի խորհրդի կազմը կփոխվի

20.01.2021 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#1000+ հիմնադրամ #նոր կազմ #օրենքի փոփոխություն
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (1000+) խորհրդի անդամների կազմում փոփոխություններ կլինեն:

2020թ. դեկտեմբերի 29-ին հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ մինչեւ 2020-ի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:



«Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն Ադամ Կաբլանյանը, որը նշանակվել էր հուլիսի 1-ից հետո։ Խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց մինչեւ ս.թ. հունվարի 31-ը ՀՀ Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի 4 նոր անդամ, որոնք իրենց հերթին կընտրեն եւս 2 անդամ։

Այսպիսով՝ հիմնադրամը կունենա նոր՝ 7 հոգուց բաղկացած խորհուրդ։ Հիմնադրամի նոր խորհուրդը ձեւավորվելու պես հանրությանը կներկայացվի խորհրդի նոր կազմը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 2780

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW