ՀՀ Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող վճարումների դրույքաչափերի բարձրացման մասին օրինագիծը: Այսպիսով, օրենքի նախագծի համաձայն, ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կվճարեն հետեւյալ դրույքաչափով.Մինչեւ 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ100 001-ից մինչեւ 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ 200 001-ից մինչեւ 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ 500 001-ից մինչեւ 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ 1 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ Անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները դրոշմանիշային վճարը կվճարեն հետեւյալ դրույքաչափով.Մինչեւ 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 18 000 դրամ 1 200 001-ից մինչեւ 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 36 000 դրամ 2 400 001-ից մինչեւ 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 66 000 դրամ 6 000 001-ից մինչեւ 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 102 000 12 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 180 000 դրամ: Tweet Դիտում՝ 6295