«Ռենկո»-ն խոստանում է ավարտել նոր էլեկտրակայանի կառուցումը 2021-ի աշնանը

19.01.2021 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ռենկո» #Ջովաննի Ռուբինի #Տիգրան Ավինյան
Հունվարի 18-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:

Կողմերը քննարկել են 2018թ. նոյեմբերի 13-ին ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, որով նախատեսվում էր Երեւան քաղաքում կառուցել 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան:



Ջովաննի Ռուբինին ներկայացրել է իրականացվող աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ, թեեւ Covid-19 համավարակով պայմանավորված սահմանված ժամանակացույցում որոշակի ուշացումներ կան, ներկայիս տեմպերը խիստ հուսադրող են եւ 2021թ. աշնանն արդեն հնարավոր կլինի ամբողջ ծավալով գործարկել էլեկտրակայանը:

Փոխվարչապետի գրասենյակում նշել են, որ «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը երախտագիտություն է հայտնել կառավարության ցուցաբերած աջակցության համար:



Տիգրան Ավինյանն էլեկտրակայանի կառուցումը որակել է որպես հաջողված ծրագիր, իսկ համավարակի պատճառով առաջացած խնդիրները՝ առկա հնարավորությունների սահմաններում լիովին լուծելի:

Փոխվարչապետը հայտնել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ միաժամանակ իր գոհունակությունն արտահայտելով ընթացիկ աշխատանքների մասով:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ապագա ծրագրերի շուրջ քննարկումները, այդ թվում՝ նոր ներդրումների հնարավորությունների ու հեռանկարների, ինչպես նաեւ իտալացի գործարարների մեծ խմբի՝ Հայաստան այցի մասով:
Դիտում՝ 2582
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai