Ստորագրվել է Երեւանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը

13.11.2018 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #ջէկ
Այսօր ստորագրվել է Երեւանում 250 մեգավատտ հզորությամբ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ համաձայնագիրը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում նշել են, որ $250 մլն դոլար արժողությամբ այս ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական «Ռենկո», իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները։
 
Ջերմաէլեկտրակայանը կկառուցվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար։


Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ։

Կայանի կառուցումը նախատեսվում է սկսել ֆինանսական ամփոփումից հետո:
Դիտում՝ 1150

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW