Քննարկվել են Երեւանում նոր ՋԷԿ-ի կառուցման շուրջ առկա խնդիրները

11.06.2018 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռենկո #Նիկոլ Փաշինյան #ՋԷԿ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շուրջ առկա խնդիրներին:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարեւորում է ներդրումների ներգրավումն ու նոր ծրագերի իրականացումը, սակայն գործադիրի խնդիրն է չստանձնել այնպիսի պարտավարություններ, որոնք բացասական ազդեցություն կունենան երկրի էներգետիկ անվտանգության եւ սակագնային քաղաքականության վրա:

Նիկոլ Փաշինյանն իտալական ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է առաջիկայում ՀՀ կառավարության պատասխանատուների հետ անցկացնել ինտենսիվ քննարկումներ եւ հույս հայտնել, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ՝ ծրագրի իրականացման համար:
Դիտում՝ 1510

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW