Նոր ջերմաէլեկտրակայանը կշահագործվի 2 տարվա ընթացքում

17.05.2018 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի ՋԷԿ #«Ռենկո» #Ջովաննի Ռուբինի
Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում 25-28 ամսվա ընթացքում կկառուցվի եւ շահագործման կհանձնվի 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան:

Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին:

Նրա խոսքով՝ ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ $300 մլն: Ներդրվելիք ժամանակակից համակարգերի արդյունքում հնարավոր կլինի արտադրել ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա:

Ծրագիրն իրականացվելու է Siemens ընկերության եւ միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ:

«Պատրաստ ենք հնարավորինս արագ մեկնարկել ծրագրի իրականացումը: Շինարարության ընթացքում ակնկալվում է ստեղծել շուրջ 1000 նոր աշխատատեղ»,- ասել է «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրենը:   

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ծրագիրն առաջ մղելու աշխատանքները կոորդինացնել համապատասխան գերատեսչությունների հետ:

«Մենք շահագրգռված ենք նոր ներդրումների ներգրավմամբ եւ աշխատատեղերի ստեղծմամբ, ուստի հետաքրքրված ենք ներկայացված նախագծով»,- ընդգծել է վարչապետը:
Դիտում՝ 4082

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW