Երեւանում մեկնարկել է նոր էլեկտրակայանի կառուցման շինարարությունը

12.07.2019 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւան #էլեկտրակայան #Նիկոլ Փաշինյան
Այսօր Երեւանում մեկնարկել է նոր՝ 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլը, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը:

Նախատեսվում է ներդնել շուրջ $250 մլն: Ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպություններ:

Կայանի կառուցումը նախատեսվում է իրականացնել շինարարության մեկնարկից 26 ամսվա ընթացքում:



Ջերմաէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնի հետ համեմատած՝ նոր կայանի էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ավելի ցածր՝ 27,4 դրամ 1 կիլովատտ/ժամի համար:

Շինարարության փուլում կներգրավվի 1000-1200 մարդ՝ 250-300 հազ. դրամ միջին աշխատավարձով, իսկ շահագործման ընթացքում կստեղծվի շուրջ 230 աշխատատեղ:

Կայանի օգտակար գործողության գործակիցը նախատեսվում է հասցնել 53%-ի: Նոր արտադրող հզորությունը էներգետիկ համակարգում կօգտագործվի նաեւ տարածաշրջանային ծրագրերում, մասնավորապես Հայաստան-Իրան գազ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրում:
Դիտում՝ 2108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW