ԿԲ-ն երկու նոր արծաթե հուշադրամ է թողարկել

18.01.2021 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հուշադրամ #Առնո Բաբաջանյան #Գրիգոր Տաթեւացի
ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) 2 նոր արծաթե հուշադրամ է թողարկել՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին եւ Հայոց Եկեղեցու Եռամեծ վարդապետ Գրիգոր Տաթեւացու ծննդյան 675-ամյակին:
    
Առնո Բաբաջանյանին նվիրված հուշադրամի դիմերեսին հարսանեկան զույգի, սոլի բանալու, ոճավորված վարդի եւ ձայնասկավառակի պատկերներ են, դարձերեսին՝ Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների եւ գրչի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է:

Գրիգոր Տաթեւացուն նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված է Տաթեւի վանքը, դարձերեսին՝ Տաթեւացու խորաքանդակը՝ Մոսկվայում Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու պատին:

Էսքիզների հեղինակները Կարապետ Աբրահամյանը եւ Լուսինե Լալայանն են:

Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում: Դրանց անվանական արժեքը 1000 դրամ է, յուրաքանչյուրի տպաքանակը՝ 500 հատ:
Դիտում՝ 10511
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW