Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ երկրների աշխատողների կենսաթոշակային ապահովման համաձայնագիրը

12.01.2021 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #կենսաթոշակ
Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ երկրների աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը:

Դրա հիմնական նպատակն է աշխատողների կենսաթոշակային իրավունքների ձեւավորումը, պահպանումը եւ իրականացումը նույն պայմաններով, որոնք ունեն տվյալ պետության քաղաքացիները, ասված է Եվրասիական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Համաձայնագիրը, մասնավորապես, սահմանում է Միության մի երկրից մյուսը կենսաթոշակների արտահանման կարգը եւ մեխանիզմը, նախատեսում է կենսաթոշակի իրավունքը որոշելու համար ԵԱՏՄ պետություններում աշխատանքային ստաժի գումարումը:

Համաձայնագիրը ստորագրվել էր ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ 2021 թվականի հունվարի 1-ին այն վավերացվել էր Միության բոլոր երկրների կողմից:
Դիտում՝ 3938

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW