2020թ․ դեկտեմբերին Վրաստան է այցելել 53 000 օտարերկրյա այցելու, ինչը 92%-ով պակաս է, քան 2019թ․ նույն ժամանակահատվածում, հաղորդում է «Բիզնես Գրուզիա»-ն։Ընդ որում, զբոսաշրջային այցելուների մասնաբաժինը այցելուների ընդհանուր կառուցվածքում կազմել է 85%՝ 44 000 զբոսաշրջիկ։ Դեկտեմբերին բոլորից շատ Վրաստան են մեկնել Թուրքիայից՝ 20 000 այցելու, ինչը 75%-ով պակաս է, քան 2019-ի դեկտեմբերին։ Չնայած նման մեծ անկմանը, Թուրքիան դեռեւս մնում է Վրաստանի հիմնական զբոսաշրջային գործընկերը։ Այլ երկրներից զբոսաշրջիկների թիվը պակասել է էլ ավելի զգալի․ Ռուսաստանից՝ 92,5%-ով, Հայաստանից՝ 92,8%-ով, Ադրբեջանից՝ 96,75%-ով։Տպավորիչ էր նաեւ Եվրամիությունից զբոսաշրջիկների հոսքի անկումը, կազմելով 91%, այդ թվում ՝ Գերմանիայից՝ 92%, Հունաստանից՝ 93%, Իտալիայից՝ 96%, Լեհաստանից՝ 97,9%, Լիտվայից՝ 98,2%:Ինչ վերաբերում է տարեկան վիճակագրությանը, ապա այն ավելի լավատեսական է, քանի որ հաշվի են առնվում հունվար-փետրվար ամիսների տվյալները, այսինքն՝ մինչ համավարակի սկիզբը, երբ Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 2019-ի համեմատ: Մասնավորապես, հունվարին աճը կազմել է 18,9%, փետրվարին՝ 4%:Մարտին՝ համավարակի մեկնարկի հետ մեկտեղ, սկսվում է կտրուկ անկում. մասնավորապես, մարտ ամսին օտարերկրյա այցելուների թիվը նվազեց 62%-ով:Ընդհանուր առմամբ, 2020թ․ Վրաստան է այցելել 1,7 մլն օտարերկրյա քաղաքացի, ինչը 81,3%-ով պակաս է, քան 2019-ին: Միաժամանակ, նրանցից զբոսաշրջիկ է եղել 1,1 միլիոնը, ինչը 78,6%-ով պակաս է, քան 2019-ին:Մինչ համավարակը զբոսաշրջությանը բաժին էր ընկնում Վրաստանի տնտեսության 10%-ը, ինչը պատճառ հանդիսացավ, որ երկրի տնտեսական անկումն ավելի բարձր եղավ, քան որոշ այլ զարգացող երկրներում:Ընդհանուր առմամբ, 2020թ․Վրաստանի զբոսաշրջության ոլորտի կորուստները հասան $3 միլիարդի: Tweet Դիտում՝ 3306