ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից 2019 թվականին թողարկված «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը Ռուսաստանում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթի «Տարվա հուշադրամը» անվանակարգում զբաղեցրել է 3-րդ տեղը։ Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) եւ Էդուարդ Կուրղինյանը (դարձերես): Այն հատվել է Լիտվայի դրամահատարանում:ԿԲ-ում նշել են, որ «Դրամների համաստեղություն-2020» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 26 կազմակերպություն 17 երկրներից՝ ներկայացնելով 2019 թ․ թողարկված 159 հուշադրամ։ Հաղթող հուշադրամներն ընտրվել են միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով: Tweet Դիտում՝ 2090