Թողարկվել է «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը

26.09.2019 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:

Դիմերեսին Կոմիտաս Վարդապետի գծանկարներն են, հատվածներ «Ազգային օրհներգ» առաջին տպագիր երգից (1891թ.)՝ հայկական եւ եվրոպական նոտագրությամբ:

Դարձերեսին Կոմիտաս Վարդապետի դիմապատկերն է, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի շենքի (ճարտարապետ՝ Հ. Աբգարյան) ուրվագիծը, կռունկի, հայկական եւ եվրոպական նոտաների ոճավորված պատկերներ:

Անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 33,6 գ:

Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերես) եւ Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):

Տպաքանակը 500 հատ է: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Դիտում՝ 3089

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW