ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է Արցախի բնականոն կյանքի համար իրականացված միջոցառումներին: Նա հայտնել է, որ Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրից օգտվում է շուրջ 87 հազ. շահառու, կառավարությունն այս նպատակով հատկացրել է 6.4 մլրդ դրամ։ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագրով կա ավելի քան 2000 շահառու, կառավարությունը հատկացրել է մոտ 600 մլն դրամ։ Արցախում դեկտեմբեր ամսվա կենսաթոշակները եւ նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում է կայացրել, որի շրջանակում հատկացվել է շուրջ 940 մլն դրամ: Արցախում պետական աշխատողների դեկտեմբեր ամսվա վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացվել է մոտ 3.1 մլրդ դրամ: Արցախի բնակչության վերջին 3 ամսվա կոմունալ վճարումների ամբողջական անհատույց հատուցման նպատակով Արցախի կառավարության հետ համատեղ հատկացվել է շուրջ 1 մլրդ դրամ: «Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ բացի վերոնշյալ ծրագրերից, որոնք իմ նշած ճանապարհային քարտեզի շրջանակում են, կառավարությունը հաստատել է եւս 8 միջոցառում, որոնք ընթացքի մեջ են, եւ որոնց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները կներկայացվեն առաջիկայում: Առանձնահատկությունն այն է, որ մի քանի միջոցառման շահառու են ոչ միայն Արցախի բնակիչները»,- ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 2277