IDBank. Ապահովեք Ձեր տեղեկատվական եւ ֆինանսական անվտանգությունը

22.12.2020 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Idram
IDBank-ը տեղեկացնում է, որ վերջերս հաճախակի են դարձել զեղծարարության դեպքերը։

Մասնավորապես, անհայտ անձիք, ներկայանալով որպես բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ եւ մուտք գործելով մարդկանց բնակարաններ, խաբեությամբ վերցնում են նրանց հեռախոսը, լրացնում անհրաժեշտ բոլոր տվյալները, անգամ լուսանկարում տվյալ անձին եւ նրա անվամբ վարկ ձեւակերպելով՝ գումար փոխանցում իրենց հաշիվներին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում հեռախոսը հանդիսանում է Ձեր անձնական ինֆորմացիայի պահման կարեւորագույն օբյեկտ՝ հնարավոր խարդախությունների զոհ դառնալուց խուսափելու նպատակով խնդրում ենք որեւէ պարագայում Ձեր հեռախոսը չտրամադրել այլ անձանց, թույլ չտալ նրանց կատարել որեւէ գործողություն, առավել եւս՝ չտրամադրել անձնական տվյալներ»,- նշել են բանկում:

Բանկը հորդորում է զգուշանալ նաեւ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով Ձեզ վարկային միջոցներ առաջարկող միջնորդներից, հատկապես, երբ Ձեզ խնդրում են տրամադրել Իդրամ հավելվածի գաղտնաբառն ու PIN կոդը։  

Ձեր իսկ ֆինանսական անվտանգությունն ապահովելու նպատակով՝

1.    Թույլ մի՛ տվեք, որ Ձեր Idram դրամապանակից, բանկային քարտից կամ օնլայն/մոբայլ բանկինգի հաշվից փոխանցում կատարեն Ձեր փոխարեն, անգամ եթե փոխանցողը ծանոթ մարդ է։
2.    Որեւէ մեկին մի՛ տրամադրեք Ձեր բանկային քարտի, մոբայլ բանկինգ հավելվածի կամ կայքի մուտքանունն ու գաղտնաբառը/PIN կոդը,
3.    Ձեր անձնագրի համարը, անձնագրի պատճենը կամ լուսանկարը, բանկային քարտի տվյալները կամ այլ գաղտնի տեղեկատվություն մի՛ տրամադրեք անհայտ ծագման կայքերի,
4.    Փոխանցում կատարելուց առաջ մանրամասն կերպով ստուգե՛ք բոլոր տվյալները, անգամ եթե Ձեզ գրում եւ օգնություն են խնդրում Ձեր ընկերոջ կամ բարեկամի սոցիալական էջից։

Հնարավոր խարդախությունների զոհ դառնալու պարագայում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել բանկին՝ զանգահարելով 010 593333 հեռախոսահամարով։
Դիտում՝ 12220
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW