«Հայփոստ»-ը Հայաստանի մարզերում սկսում է պիլոտային նոր ծրագիր «Ալֆա-Ֆարմ» ընկերության հետ: Առայժմ ծրագիրը կներառի տարբեր մարզերի 10 գյուղեր: Նոր նախաձեռնությամբ՝ գյուղերի բնակիչները կարող են դեղեր պատվիրել եւ երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երեւանում: Նշվում է, որ «Հայփոստ»-ում պատվիրված դեղերի գինը նույնն է լինելու, ինչ Երեւանում: Առաջիկայում ծրագիրը կտարածվի ողջ Հայաստանում եւ կկիրառվի բոլոր գյուղական բնակավայրերում: 04.12.2020 | 17:19 «Հայփոստ»-ի ղեկավարը Մոսկվայում ներկայացրել է փոստային ինտեգրման նոր մոդելը «Այս նախաձեռնությունը բավական լուրջ սոցիալական խնդիր է լուծում մարզերի Գյուղական վայրերի բնակիչների համար: Երբեմն որոշ դեղորայք չի լինում նույնիսկ մարզկենտրոնի դեղատներում, երբեմն հնարավոր չէ ամենապարզ դեղերն անգամ ձեռք բերել, որովհետեւ տվյալ գյուղում չկա դեղատուն: Այժմ խնդիրը կլուծվի ընդամենը «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելով եւ պատվիրելով անհրաժեշտ դեղորդայքը: Ի դեպ, շատ շուտով Հայաստանում, «Հայփոստ»-ի միջոցով հնարավոր կլինի դեղեր պատվիրել արտասահմանից, նույնիսկ բավական դժվար գտնվող եւ թանկարժեք դեղեր»,- նշել է «Հայփոստ»-ի տնօրեն Հայկ Կարապետյանը: Tweet Դիտում՝ 1705