«Հայփոստ»-ի ղեկավարը Մոսկվայում ներկայացրել է փոստային ինտեգրման նոր մոդելը
04.12.2020 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Հայփոստ»





Նա ներկայացրել է վերջին կես տարում «Հայփոստ» ընկերությունում իրականացված բարեփոխումների արդյունքում միջազգային տնտեսական պլատֆորմներում հանդես գալու եւ տնտեսական ինտեգրման ծրագրերում ընկերության մասնակցության հնարավորություններն ու հեռանկարները:
Որպես տարբեր երկրների փոստերի ինտեգրման հաջողված մոդել՝ Հայկ Կարապետյանը մասնավորապես խոսել է «Հայփոստ» եւ Ռուսաստանի փոստի միջեւ ստորագրված համաձայնագրի մասին, որի արդյունքում երկու երկրների միջեւ փոստային առաքանիների փոխադրման սակագները նվազել են երեք անգամ՝ հանգեցնելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոստային առեւտրաշրջանառության քառակի աճին:
«Ես հավատացած եմ, որ տնտեսական համագործակցության համատեքստում մեծ դեր ունի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոստային պլատֆորմների ինտեգրումը: Ժամանակակից աշխարհում փոստային ծառայությունները վերածվել են պետությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող լոգիստիկ ենթակառուցվածքների, որոնք ոչ միայն ապահովում են երկրների միջեւ անխափան շրջանառություն, այլեւ կարող են նպաստել դրա ծավալների կտրուկ աճին»,- ընդգծել է Հայկ Կարապետյանը:
Համաժողովի ընթացքում Հայկ Կարապետյանը եւ Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը ստորագրեցին երկու երկրների միջեւ փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման եւ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի լրացում:
Համաժողովի շրջանակում ստորագրվել է նաեւ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ղրղզստանի փոստային օպերատորների կոմպետենցիաների հիմքի վրա փոստային եւ լոգիստիկ ծառայությունների զարգացման ոլորտում գործընկերային հարաբերությունների հաստատման եւ երկարաժամկետ, արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցության մասին համաձայնագիր:
Համաժողովի նպատակն է քննարկել եւ օրակարգ բերել այնպիսի միջպետական ծրագրեր եւ բիզնես-միջանցքներ, որոնք կնպաստեն Եվրասիական տնտեսական միության տիրույթում գտնվող երկրների տնտեսական ինտեգրմանն ու միջպետական տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: