Գոգավանի անցակետը պատրաստ է օրական մինչեւ 150 բեռնատար սպասարկել

14.12.2020 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Գոգավան #անցակետ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Գոգավանի անցակետ կատարած այցի ընթացքում ասել է, որ վրացական կողմում ճանապարհների եւ մաքսակետի վերանորոգումից հետո ճանապարհներն ավելի նպաստավոր են դարձել բեռնատարների համար:

«Կարող եմ փաստել, որ Գոգավանի անցակետի անձնակազմն այս պահին գտնվում է լիովին պատրաստ վիճակում։ Օրական սպասարկվում է 50-70 բեռնատար, որոնց մուտքն այսօր արդեն Գոգավանով է կազմակերպվում։ Անցակետում բոլոր ծառայությունները եւ ենթակառուցվածքները պատրաստ են` բեռների տեղափոխման համար անհրաժեշտ ծառայությունները մատուցելուն»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի պետ Մայիս Հովհաննիսյանն էլ հավելել է, որ վերագործարկումից հետո սպասում են բեռնատարների հոսքի ավելացում:

«Անցակետը պատրաստ է օրական մինչեւ 150 բեռնատար սպասարկել: Անցակետում կենտրոնացված են բոլոր այն ծառայությունները, որոնք ապահովում են տնտեսական անվտանգությունը, միաժամանակ արտաքին տնտեսական գործունեության անխափան իրականացումը»,- ասել է նա։
Դիտում՝ 5451

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW