Ավինյանը կարեւորել է չինական ներդրումների ներգրավումը

11.12.2020 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #Ֆան Յուն #Չինաստան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յունի հետ հանդիպմանն ասել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից է եւ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարեւոր է:

Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցությանը, մասնավորապես՝ հանրային տրանսպորտի ու առողջապահության ոլորտի ծրագրերին, ինչպես նաեւ՝ համագործակցության հետագա հնարավորություններին:

Խոսելով առեւտրատնտեսական հարաբերությունների մասին՝ Տիգրան Ավինյանն ու Ֆան Յունը նշել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առեւտրական գործընկերներից է եւ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առեւտրաշրջանառության ծավալներն էլ ավելի մեծացնել:

Տիգրան Ավինյանը նաեւ կարեւորել է չինական ուղղակի ներդրումների ներգրավումը եւ փոխշահավետ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման շուրջ քննարկումները վերսկսելու հնարավորությունը, ինչի վերաբերյալ գործընթացը սկսվել էր դեռ անցած տարվա վերջին, սակայն ժամանակավորապես դադարել էր պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

Քննարկվել է նաեւ հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը եւ դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները:
Դիտում՝ 3112
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW