Երեւան /Մեդիամաքս/. ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով “Վիմպելկոմ” ԲԲԸ գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսի բացառիկ հարցազրույցը## ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը եւ Banks.am պորտալին- Ապրիլի 25-ին Երեւանում համաձայնագիր կնքվեց, որի համաձայն Beeline-ը դարձավ Հայաստանի օլիպմիական հավաքականի գլխավոր հովանավորը: Ո՞վ էր այդ գաղափարի հեղինակը. Beeline՞-ը, թե՞ Հայաստանի Ազգային օլիպմիական կոմիտեն: - Որոշումը համատեղ էր: Նման գործունեությունը բնորոշ է Beeline-ին, քանի որ սպորտը մեր թեման է:Մենք բավականին լայնորեն ներկայացված ենք ռուսաստանյան սպորտում, օրինակ, Beeline-ը հովանավորում է թենիսի Կրեմլի Գավաթ մրցաշարը: Այժմ մենք ավելի լայն հնարավորություն ունենք սպորտը քարոզելու համար, եւ դա լիովին համապատասխանում է մեր ապրանքանիշի ոգուն: Մենք երկու երկրների` Հայաստանի եւ Տաջիկստանի օլիմպիական հավաքականների հովանավորն ենք, եւ հույս ունենք, որ դա կօգնի թիմերին կավ արդյունքներ ցույց տալ: Օլիմպիադան անցկացվում է 4 տարին մեկ անգամ, եւ յուրաքանչյուր մարզիկի համար շատ կարեւոր է աջակցություն զգալ իր թիկունքում, քանի որ Օլիմպիադան հենց այն մրցաշարն է, որտեղ նա պետք է ամբողջովին ներդնի իր հնարավորությունները: Մեզ թվում է, որ այդպիսի աջակցության ցուցաբերելը բխում է մեր ապրանքանիշի ոգուց:- Ապրիլի սկզբին Հայաստանում գործարկվեց Beeline ապրանքանիշը: Կարելի՞է ամփոփել առաջին արդյունքները: - Դեռեւս շատ վաղ է գնահատականներ տալ, սակայն կարող եմ արձանագրել, որ Beeline ապրանքանիշը լավ է ընտելանում Հայաստանում: Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի արդարանան անվանափոխության հետ կապված բոլոր ակնկալիքները: Իմ կարծիքով, դեռեւս ամեն ինչ ճիշտ է ընթանում: Մենք չենք փոխել զուտ ապրանքանիշը. մենք ավելի մատչելի ենք դարձել, փոխել ենք մեր գրասենյակների աշխատանքի գրաֆիկը, սկսել ենք աշխատել նաեւ հանգստյան օրերին:Լուծվում են նաեւ բավականին թվով այլ հարցեր, դա ժամանակ է պահանջում, սակայն հույս ունեմ, որ մինչեւ տարեվերջ կկատարենք այն արմատական ճեղքումը, որը ծրագրել ենք: - Beeline-ը սկսել է Երեւանում փորձարկել երրորդ սերնդի (3G) բջջային կապը: Երբ կսկսվի դրա կոմերցիոն շահագործումը: - Ներկայումս համակարգը փորձարկվում է եւ վերջնական ներդրման հստակ ժամկետը նշելը դեռեւս բարդ է: Մենք ցանկանում ենք մատուցել ծառայությունը հենց այն որակով, որն ակնկալում են սպառողները: Շտապողականությունը հղի է բացասական հետեւանքներով. եթե սպառողը փորձի եւ նրան ինչ-որ բան դուր չգա, նա կարող է այլեւս երբեք չվերադառնալ դրան: - Տարեսկզբին “ԱրմենՏելը” պայմանագիր ստորագրեց Ericsson-ի հետ Հայաստանում նոր կոնվերգենտ ցանցի կառուցման մասին: Ի՞նչ փուլում է այդ գործընթացը: - Մենք արդեն տեղադրել ենք նոր բիլինգային համակարագ, լուծել մի շարք այլ տեխնիկական խնդիրներ: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բջջային կապի ոլորտում մենք չկարգավորվող օպերատոր ենք, իսկ ֆիքսված կապի տեսակետից` կարգավորվող: Արդյունքում, եթե նույնիսկ տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս մեզ սկսել կոնվերգենտ ծառայությունների մատուցումը, առաջանում է պետական կառույցների հետ պարտադիր համաձայնեցման անհրաժեշտություն: Տեխնիկապես մենք գրեթե պատրաստ ենք նոր ցանցի ներդրմանը: 3G ցանցը, որը մենք փորձարկում ենք Երեւանում, եւս կառուցվում է Ericsson-ի սարքավորումներով, եւ դա կօգնի մեզ կոնվերգենտ ցանցի կառուցման գործում: Tweet Դիտում՝ 5469