ԱՐՄԵՆԱԼ-ը թողարկեց արտադրանքի 400 հազարերորդ տոննան

08.12.2020 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՐՄԵՆԱԼ #ՌՈՒՍԱԼ #Արթուր Զաքարյան
Երեւանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը թողարկեց իր արտադրանքի 400 հազարերորդ տոննան:

Ինչպես նշել են ընկերությունում, այսպիսի ծավալ արտադրվել է աշխատանքի 20 տարվա ընթացքում աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ ՌՈՒՍԱԼ-ի կազմում:

Առաջին 200 հազ տոննան թողարկելու համար անհրաժեշտ եղավ գրեթե երեք հնգամյակ, իսկ հաջորդ 200 հազարի համար՝ ընդամենը վեց տարի: Այսպիսով ԱՐՄԵՆԱԼ-ը հայտնվեց Հայաստանի պատրաստի արտադրանք թողարկողների եւ արտահանողների շարքի առաջին տեղում:

«Այս տարի մենք բախվեցինք լրջագույն դժվարությունների մի ողջ շարքի, բայց պատվով հաղթահարեցինք այն եւ նվաճեցինք արտադրական նոր բարձունքներ: Ես վստահ եմ, որ 400 հազ. տոննան մեր համերաշխ կոլեկտիվի վերջին հաջողությունը չէ: Մեր խթանն են նպատակասլացությունը, թիմային ոգին եւ յուրաքանչյուր արմենալականի ձգտումը դեպի գիտելիքների եւ մասնագիտական վարպետության կատարելագործում»,- նշել է գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանը:
Դիտում՝ 5193

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW