ՌԴ Դաշնային խորհուրդ. Ռուսաստանի բացառումը SWIFT-ից անիրագործելի է
07.12.2020 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.pymnts.com/

Ավելի վաղ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցերով կոնտակտային խմբում Կիեւի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ է բացառել SWIFT միջազգային հաշվարկային համակարգից՝ որպես պատժամիջոց Դոնբասում ստեղծված իրավիճակի համար:
«Սա բացարձակապես անլուրջ եւ ոչ պրոֆեսիոնալ առաջարկ է, այս ամենը դատարկ սպառնալիքներ են: Ռուսաստանի բացառումն այս համակարգից անիրատեսական է: Մեր երկիրն այս կառույցում շատ նշանակալից տեղ է զբաղեցնում»,- ասել է Պերմինովան:
Նա նշել է, որ ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը միջազգային հաշվարկային համակարգից բացառելու առաջարկներ են հնչում: «Բայց ես համոզված եմ, որ դրանք չեն իրականացվի»,- ընդգծել է սենատորը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: