SWIFT-ը զարգացման նոր ռազմավարություն է ներկայացրել

17.09.2020 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#SWIFT #ռազմավարություն

SWIFT ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման համակարգը ներկայացրել է զարգացման նոր ռազմավարություն, որի շրջանակում նախատեսվում է արմատապես փոխել վճարումներ կատարելու եւ արժեթղթերով գործարքներ իրականացնելու կարգը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, մասնավորապես, կարդիականացվի անդրսահմանային գործարքների համար ենթակառուցվածքը, ինչը հնարավորություն կտա ֆինանսական հաստատություններին ամբողջ աշխարհում վայրկյանական եւ անխափան  կատարել գործարքները:

«Մոտակա երկու տարվա ընթացքում SWIFT-ը արմատապես կփոխի վճարումներ կատարելու գործընթացը եւ արժեթղթերով գործարքները, դարձնելով դրանք ավելի արագ, որակյալ եւ հուսալի: Առաջնորդվելով իր հիմնարար սկզբունքներով՝ SWIFT-ը կշարունակի իր ուշադրության կենտրոնում պահել բանկային եւ շուկայական ենթակառուցվածքը, իսկ գործարքները ժամանակին իրականացնելու, ինչպես նաեւ ռիսկերի վերահսկողության եւ գլոբալ համագործակցության մասով իր փորձված հեղինակությունը միայն կարագացնի փոխակերպումը»,- հայտարարել է  SWIFT-ի տնօրենների խորհրդի նախագահ Յավար Շախը:

Նա ավելացրել է, որ տնօրենների խորհուրդն արդեն հավանություն է տվել նոր ռազմավարությանը, որը կներառի հաճախորդների բոլոր հատվածները՝ անկախ դրանց ծավալից ու աշխարհագրությունից, եւ հնարավորություն կտա ճկուն ներդնել նորարարությունները՝ հետադարձ համատեղելիության տեխնոլոգիայի օգնությամբ: Նոր ռազմավարությունը ստացել է նաեւ ֆինանսական ծառայությունների բնագավառի ներկայացուցիչների լայն աջակցությունը:

Դրանից բացի, ընկերությունը նախատեսում է գործարքների կատարման գործընթացի կառավարման ծառայություններ տրամադրել՝ չսահմանափակվելով ֆինանսական հաղորդագրությունների փոխանակմամբ: Նոր մոտեցումը կնպաստի նորարարությունների զարգացմանը, հնարավորություն տալով ֆինանսական հաստատություններին ինքնուրույն կամ ֆինտեխ ընկերությունների հետ համագործակցությամբ բիզնեսի զարգացման համար լրացուցիչ ծառայություններ մշակել:

«Մենք տվյալների ոլորտում նորարարություններ կներդնենք, որոնք կմիատեղեն վերահսկողության եւ ռիսկերի կառավարման որոշումներ: Այսպիսով՝ մենք մտադիր ենք հետագայում եւս ապահովել գործարքների անվտանգությունը, որը բիզնեսի համար որոշիչ նշանակություն ունի: Համադրելով այս տարրերը՝ մենք ստեղծում ենք լայնածավալ հարթակ ՝ օգտագործելով էլ ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ եւ որակյալ ծառայություններ, որոնք ֆինանսական հանրությունը կարող է օգտագործել որպես հիմք նորարարությունների ներդրման համար՝ ի շահ իր վերջնական հաճախորդների»,- նշել է SWIFT-ի գլխավոր տնօրեն Խավիեր Պերես-Տասոն:

Դիտում՝ 4936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW