Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի եւ Լոռու մարզերում։ Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցում թեեւ ուսումնական տարին մեկնարկել էր դեռեւս սեպտեմբերից, սակայն գյուղի միակ դպրոցի 140 աշակերտ դպրոց չէր հաճախում: Պատճառը ոչ միայն համավարակն էր, այլ մայիս ամսին ուժեղ քամու հետեւանքով քանդված տանիքը, ինչի պատճառով վնասվել էր նաեւ դպրոցի գույքն ու ներքին հարդարումը: Աջակցության ակնկալիքով Շիրակի մարզպետարանը դիմել էր նաեւ Հայաստանի բանկերի միությանը եւ հայաստանի բանկերին: Արձագանքն իրեն երկար սպասել չտվեց. արդյունքում տանիքն արդեն ամբողջությամբ նորոգված է, եւ դպրոցը վերադարձել է բնականոն աշխատանքի: Հայաստանի բանկերի միության կողմից Շիրակի մարզի կրթության ոլորտի աջակցության ծրագրերի մեկնարկը տրվել էր դեռեւս 2018թ, երբ ՀՀ բանկերի կողմից նախաձեռնվեց եւ իրականացվեց մարզի 24 դպրոցներում համակարգչային կարիքների ամբողջական ապահովման ծրագիր՝ ուղղված ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակների վերանորոգմանն ու կահավորմանը: 01.11.2018 | 17:00 Հայաստանյան բանկերն աջակցել են Շիրակի մարզի դպրոցներին Աջակցության հերթական ծրագրով ՀԲՄ հաջորդ կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում էր: Այստեղ բանկերի աջակցությամբ կառուցվեց ֆուտբոլի նոր խաղադաշտի ցանկապատը: Tweet Դիտում՝ 1299