ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական հարցերը եւ ֆինանսական կառույցների հնարավոր մասնակցությունն այդ հարցերում:Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ), ՀՀ բանկերի ղեկավարները եւ մարզպետարանի ղեկավարությունը: Հայաստանի բանկերի միությունում հիշեցրել են, որ այս տարվա փետրվարին ՀՀ ԿԲ, ՀԲՄ եւ բանկերի նախագահները կրկին Շիրակի մարզում էին եւ մարզպետարանի ղեկավարության հետ քննարկել էին մարզին հուզող հարցերը: Ներկայացվել էին նաեւ մարզի դպրոցների հիմնական կարիքները եւ բացերը, որոնք մեծապես խոչընդոտում էին ուսումնակրթական գործընթացի արդյունավետության ապահովմանը: Արդյունքում, ձեռք էր բերվել պայմանավորվածություն իրականացնելու մարզի դպրոցներում ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակների վերանորոգման ու կահավորման աշխատանքներ:Ֆինանսական կառույցների ղեկավարներն ամփոփել են կատարված աշխատանքները.- 24 դպրոցներում, որտեղ ուսանում է շուրջ 5400 աշակերտ եւ դասավանդում 570 մանկավարժ, տրամադրվել են ավելի քան 150 համակարգիչներ, տպող սարքեր, որոշ դեպքերում նաեւ էլեկտրոնային գրատախտակներ, ըստ անհրաժեշտության վերանորոգվել են դասասենյակները եւ տրամադրվել է նաեւ կահույք՝ աթոռներ, համակարգչային սեղաններ: 24 դպրոցներում աշխատանքներն ավարտին են հասցվել արդեն ամռանը, որոնք շահագործման են հանձնվել նոր ուսումնական տարվա սկզբին:- Ուսումնական տարվա սկզբին Ամասիայի 13 դպրոցներին եւս տրամադրվել են համակարգիչներ:Ընդհանուր առմամբ, 37 դպրոցների համակարգչային տեխնիկայի պահանջարկը բավարարվել է: Tweet Դիտում՝ 3438