Նախարարն անդրադարձել է թուրքական ապրանքների ներմուծման արգելքին

28.11.2020 | 23:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #թուրքական ապրանքներ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա ժամանակավոր արգելքին վերաբերող որոշմանը, նշելով, որ այն «հրաշալի բիզնես հնարավորություններ Է» ստեղծում։

Նախարարը ներկայացրել է Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքնախմբերը․

Հագուստ՝ $69.4 մլն, ցիտրուսային պտուղներ՝ $10.3 մլն, մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ (էլ. ջեռուցիչ, սառնարան եւ այլն)՝ $35.3 մլն, նավթ եւ նավթամթերք՝ $24.3 մլն, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ $23.6 մլն, ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր՝ $21.6 մլն։

  

«Ես, իհարկե, չեմ խրախուսում ցիտրուս աճեցնել, բայց, ընդհանուր առմամբ, տարեկան $200 մլն-ի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։

էկոնոմիկայի նախարարություն թիմը պատրաստ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն՝ օգնելու լրացնել այս բացը հայկական կամ բարեկամական ծագման ապրանքներով եւ փող աշխատել»,- նշել է Վահան Քերոբյանը։

Ապրանքների մանրամասն ցանկը կարող եք գտնել այս հղումով։
Դիտում՝ 2065
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai