Բիբլոս Բանկ Արմենիան այս տարի միացել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին՝ մասնակցելով միանգամից երկու միջոցառման ու ներկայանալով որպես հուսալի գործատու։Ապրիլի 28-ին բանկի ՄՌ ղեկավար Անի Կարապետյանը «Կանայք կարիերայում» թեմայով պանելային քննարկման խոսնակներից էր։ Միջոցառման մասնակիցները խոսել են հայկական գործընկերային հարաբերություններում կանանց դերի, ինչպես նաեւ կարիերայի ուղին հարթելիս նրանց հանդիպող խնդիրների ու դրանց հաղթահարման մասին։Անի Կարապետյանը կարեւորեց ընկերություններում կանանց ու տղամարդկանց բալանսավորված ներգրավումը, ինչը բերում է կոնստրուկտիվ լուծումներ գտնելուն եւ միմյանց փոխլրացնելուն։ Նրա խոսքով՝ հենց այս սկզբունքն է գործում Բիբլոս Բանկ Արմենիայում, որտեղ 5 տարի շարունակ կին եւ տղամարդ աշխատակիցների հարաբերակցությունը գրեթե հավասար է։Օրվա ավարտին բանկի երիտասարդ թիմակիցները մասնակցել են Career City Fest-ի ամենագունեղ միջոցառմանը՝ EVP Show-ին, որը հատուկ հարթակ է՝ ներկայացնելու ընկերությունների կորպորատիվ մշակույթն ու նորարար եւ ստեղծագործ մոտեցումները։«Բանկն ուներ յոթ րոպե՝ պատմելու իր մասին, ներկայանալու որպես լավագույն գործատու եւ ցուցադրելու բոլոր այն առավելությունները, որոնք աշխատակիցները ստանում են բանկում աշխատելիս, ներառյալ՝ կատարելագործման ու աճի շատ հնարավորություններ, բենեֆիթների մեծ փաթեթ, թիմբիլդինգ ու ժամանց, առողջ աշխատանքային միջավայր, հուսալիություն։Բանկի աշխատակիցների պրեզենտացիան անցել է ուրախ մթնոլորտում։ Շոուի ընթացքում փառատոնի մասնակիցներն ինտերակտիվ խաղ են խաղացել ու շահել մրցանակներ, այդ թվում՝ Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերը, որի հայերեն թարգմանությունը ու հրատարակությունը հովանավորել է Բիբլոս Բանկ Արմենիան։ Գլխավոր մրցանակը Coursera Plus հարթակի մեկ տարվա բաժանորդագրություն էր, ինչը վիկտորինային ամենաշատ ու ամենաարագ ճիշտ պատասխաններ տված մասնակցին հնարավորություն կտա մուտք գործել Coursera եւ մեկ տարվա ընթացքում անվճար մասնակցել 7,000+ դասընթացից ցանկացածին՝ անսահմանափակ քանակով։Բիբլոս Բանկ Արմենիան՝ թե՛ որպես գործատու, թե՛ որպես Հայաստանում գործող ընկերություն, մեծապես կարեւորում է շարունակական կրթության դերը։ Յուրաքանչյուր աշխատակցի համար բանկում մշակվում է թրեյնինգների պլան, որով կազմակերպվում եւ ֆինանսավորվում են նրանց կրթական կարիքները, մասնակցությունը ամենատարբեր ծրագրերի եւ թրեյնինգների։ Կրթությունը նաեւ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւորագույն ուղղությունն է»,- ասված է բանկի հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 4789