Դեկտեմբերի 31-ից կարգելվի թուրքական ապրանքների ներմուծումը

21.10.2020 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքական ապրանք #արգելք
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա:

Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:



«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախեւառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական եւ ահաբեկչական գործողություններին:



Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաեւ թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան»,- հայտնում են կառավարությունից:
Դիտում՝ 15923

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW