Vivacell-ի եւ Beeline-ի սեփականատերերը խոշորագույն հարկատուների ցուցակի առաջին եւ երրորդ տեղերում են

23.04.2008 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ղ-Տելեկոմ” ընկերությունը (“Վիվասել” ապրանքանիշ) գլխավորում է## Հայաստանի 300 ամենախոշոր հարկատուների ցուցակը` 2008 թվականի առաջին եռամսյակում վճարելով ընդհանուր առմամբ 6 813 049.5 հազար դրամի հարկեր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար “ՀայՌուսգազարդը” (6 746 864.7 հազար դրամ) եւ “ԱրմենՏելը” (Beeline ապրանքանիշ)` 3 681 139.6 հազար դրամ:

Խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում են նաեւ “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը” (3 012 528.6 հազար դրամ), “Ֆլեշը” (2 442 009.3 հազար դրամ), “ՔաղՊետրոլՍերվիսը” (2 301 629.5 հազար դրամ), “Հայաստանի Էլեկտրական ցանցերը” (2 109 249.2 հազար դրամ), “Սալեքս Գրուպը” (1 368 617.1 հազար դրամ), “Պարես Արմենիան” (1 255 704.0 հազար դրամ), “Գրանդ Տոբակոն” (1 076 700.4 հազար դրամ):

Դիտում՝ 5782
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW