Ֆրանսիայից օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Երեւան

22.11.2020 | 20:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆրանսիա #Արցախ #օգնություն
Երեւան է ժամանել Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Երեւան է հասցրել բժշկական սարքավորումներ եւ դեղորայք՝ ՀՀ առողջապահական համակարգի հնարավորություններն ամրապնդելու համար, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության պարագաներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության նպատակով։

Երկրորդ ինքնաթիռը Երեւան կժամանի նոյեմբերի 27-ին։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք հեռախոսամարաթոնին:
Դիտում՝ 2403

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW