Ֆրանսիայի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկում արցախցիներին

22.11.2020 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆրանսիա #Արցախ #օգնություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք հեռախոսամարաթոնին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի փոխանցմամբ՝ նախագահը հայտարարել է, որ այսօր Երեւան կժամանի Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի Երեւան նոյեմբերի 27-ին։

«Այս օգնությունն ուղեկցում է Ֆրանսիայի բազմաթիվ ՏԻՄ-երի եւ ասոցիացիաների կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերին»,- նշել է դեսպանը։
Դիտում՝ 1662

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW