ԵՄ բանկերին անհուսալի վարկերի ալիք է սպառնում
12.11.2020 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rt.com

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ բանկերի առողջացման միասնական խորհրդի (Single Resolution Board, SRB) նախագահ Էլկե Քյոնիգը:
Չնայած այն հանգամանքին, որ Քյոնիգը մերժել է «վատ բանկերի» ցանցի ստեղծման Եվրոպական կենտրոնական բանկի առաջարկը, այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ բանկերին անհրաժեշտ է ինտենսիվ աշխատանք տանել կենսունակ եւ ոչ կենսունակ վարկերի տարանջատման ուղղությամբ:
Համակարգային ֆինանսական ճգնաժամերը կանխարգելելու նպատակով նա Եվրամիությանը կոչ է արել ներկայացնել բանկերին պետական աջակցություն ցուցաբերելու իր մոտեցումները:
Քյոնիգը նշել է, որ դեռեւս շատ շուտ է խոսել՝ որքանով լուրջ կլինի անհուսալի վարկերի հետ կապված իրավիճակը, քանի որ դա կախված կլինի տնտեսական անկման եւ վերականգման բնույթից:
Այնուամենայնիվ, իր խոսքով, խնդրահարույց վարկերը կարող են հայտնվել բանկերի հաշվեկշռում հաջորդ տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակներում: «Լավագույնը, ինչ կարելի է անել հիմա, դա փորձել լուծել խնդիրը վաղ փուլում»,- ասել է Քյոնիգը:
Անցած ամիս Եվրոպական կենտրոնական բանկի դիտորդական խորհրդի նախագահ Անդրեա Էնրիան հայտնել էր, որ եվրագոտու բանկերի խնդրահարույց վարկերի ծավալը կարող է հասնել €1,4 տրլն-ի, ինչը շատ ավելի բարձր է 2008թ. ֆինանսական ճգնաժամի մակարդակից:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: