Թուրքիայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել
08.11.2020 | 22:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.ekoturk.com/

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, 42-ամյա Բերաթ Ալբայրաքն իր հրաժարականը բացատրել է առողջական խնդիրներով։
«Առողջական նկատառումներից ելնելով՝ ես որոշում եմ կայացրել չշարունակել նախարարի իմ պարտականությունները հինգ տարի պաշտոնավարելուց հետո»,- նշել է Ալբայրաքը։
«Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնանկությունից եւ լիրայի ռեկորդային արժեզրկումից հետո այս քայլը տնտեսության կառավարումը գցել է շփոթության մեջ»,- գրում է Bloomberg-ը:
Banks.am-ը հիշեցնում է, որ նախօրեին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Ույսալին։
Նրան փոխարինել է Նաջի Աղբալը, որը նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմավարական եւ բյուջետային վարչության ղեկավարի, ինչպես նաեւ երկրի ֆինանսների նախարարի (2015-2018թթ․) պաշտոնները։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: