Կարո Փայլան․ Թուրքիայի ԿԲ նոր նախագահի նշանակմամբ սնանկությունն անխուսափելի է

07.11.2020 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարո Փայլան #Թուրքիա #ԿԲ
Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահի այսօր տեղի ունեցած պաշտոնանկությանն ու նոր նախագահի նշանակման հետեւանքներին։

«Կենտրոնական բանկի եւս մեկ խամաճիկ ղեկավար օգտագործվեց եւ դեն նետվեց։ Խեղճ չինովնիկները պաշտոնանկ են արվում, երբ ամեն ինչ սխալ է ընթանում:

ԿԲ-ի նոր ղեկավար Նաջի Աղբալը չունի փորձառություն բանկային ոլորտում: Կրկին հավատարմությունն ընտրվեց վաստակի փոխարեն: Այս գլխով սնանկությունն անխուսափելի է»,- նշել է Կարո Փայլանը:


Banks.amհիշեցնում է, որ թուրքական ազգային արժույթի ռեկորդային արժեզրկման ֆոնին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Ույսալին։

Նրան փոխարինել է Նաջի Աղբալը, որը նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմավարական եւ բյուջետային վարչության ղեկավարի, ինչպես նաեւ երկրի ֆինանսների նախարարի (2015-2018թթ․) պաշտոնները։
Դիտում՝ 2905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW