Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահն ազատվել է պաշտոնից
07.11.2020 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հրամանը հրապարակվել է այսօր Resmi Gazete պաշտոնական կառավարական ազդարարում։
«Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Ույսալն ազատվում է պաշտոնից․ այսօրվանից այդ պաշտոնին նշանակվում է Նաջի Աղբալը, որը նախկինում զբաղեցնում էր Թուրքիայի նախագահի աշխատակազմի ռազմավարական եւ բյուջետային վարչության ղեկավարի, ինչպես նաեւ երկրի ֆինանսների նախարարի (2015-2018թթ․) պաշտոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թուրքական ազգային արժույթի փոխարժեքը նոյեմբերի 3-ին նվազել է մինչեւ 8,49 լիրա մեկ ԱՄՆ դոլարի դիմաց՝ անցնելով հոկտեմբերի 30-ին գրանցած ռեկորդային նվազագույն ցուցանիշը՝ 8,34 լիրա մեկ ԱՄՆ դոլարի դիմաց:
Ավելի վաղ Bloomberg-ը թուրքական արժույթի արժեզրկումը կապում էր մտահոգությունների հետ, որ Թուրքիան կարող է ներքաշվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող հակամարտության մեջ:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: