Հորդանանի հայությունը միացել է համազգային դրամահավաքին

08.11.2020 | 13:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ
Հորդանանի հայությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. ամեն ինչ Արցախի համար» համազգային դրամահավաքին նվիրաբերել է 22,800 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Օրերս Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ էր արել Հայաստանում եւ համայն սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին` անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։

Banks.amհիշեցնում է, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 22։00-ին տեղական ժամանակով (19։00-ին եվրոպական ժամանակով) տեղի կունենա համաեվրոպական առցանց դրամահավաք, որը կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի (Armeniefonds Nederland) եւ Հանրային հեռուստաընկերության (Առաջին ալիք) ֆեյսբուքյան էջերով։
Դիտում՝ 2508

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW