Այսօր տեղի կունենա համաեվրոպական առցանց դրամահավաք

08.11.2020 | 12:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 22։00-ին տեղական ժամանակով (19։00-ին եվրոպական ժամանակով) տեղի կունենա համաեվրոպական առցանց դրամահավաք, որը կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի (Armeniefonds Nederland) և Հանրային հեռուստաընկերության (Առաջին ալիք) ֆեյսբուքյան էջերով։

«Միասին աջակցենք մեր հայրենիքին. միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա։ Մեր երկիրը առավել քան երբևէ ունի մեր աջակցության կարիքը»,- նշել են Հիմնադրամում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին։ Նյութը հրապարակելու պահին նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է $165,059,832։

Նվիրատվությունները շարունակվում են:
Դիտում՝ 8115

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW